Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Արցախի նախագահի գլուխը կարելի է «ցխել» ու անպատիժ մնալ, իսկ Փաշինյանին չի կարելի սպառնալ

Արցախի նախագահի գլուխը կարելի է «ցխել» ու անպատիժ մնալ, իսկ Փաշինյանին չի կարելի սպառնալ
10.06.2019 | 23:06

Ինչո՞ւ Արցախի նախագահի գլուխը կարելի է «ցխել» ու անպատիժ մնալ, իսկ, ասենք, Նիկոլ Փաշինյանին չի կարելի սպառնալ։ Սա Քրեական օրենսգրքի առջև անհավասար, խտրական մոտեցում է։


Հ․Գ․ Մի քանի շաբաթ առաջ հրապարակում բարձրախոսով սպառնացել էին «ցխել» ոչ թե Բակո Սահակյանի, այլ Արցախի նախագահի գլուխը, այսինքն՝ թիրախում է եղել պետական ինստիտուտը, այլ ոչ թե անձ։
Ցանկացած անօրինականություն արդարացնում է հետագա անօրինականությունների շղթան, առավել ևս, որ դատական համակարգը հայտարարվել է կոռումպացված, և հետևապես դատարաններում վեճերի հանգուցալուծումը դառնում է անիմաստ։ Յուրաքանչյուր ոք ինքնուրույն պետք է արդարադատություն իրականացնի, իր ուժերի ու դուխի սահմաններում՝ հանուն ժողովրդի։ Սա է այսօրվա իրականությունը։


Ստեփան Դանիելյանի ֆեյբուքյան էջից

Դիտվել է՝ 205

Մեկնաբանություններ